Monday, December 3, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումը-   Ես սիրել կուզեմ
Նախագծի  հիմնական  թեման -  ԱՎ. Իսահակյանի  սիրո թեման
Նախագծի կարևորությունը-  Ներկայացնել, ցուցադրել ամբարած գիտելիքները,ուր ակնհայտորեն կերևան նաև երեխաների մտածողական, հաղորդակցական, դերասանական կարողությունները, ստեղծագործականությունը   եվ կենսափորձը :

Նախագծի նպատակը-Պետք է սահմանվի պարզ եվ նվաճվելի նպատակ. Այն է՝ ստեղծել այլաբանական պատկերաշար Ավ. Իսահսկյանի  սիրային ստեղծագործությունների թեմաներով, որի ընթացքում պետք է երևան հետևյալ կարողությունները՝
Հիմնախնդրի որոշման
Տեղեկություն գտնելու
Տեսական գիտելիքի գործնականում օգտագործման
Գործունեության կազմակերպման
Ստեղծագործականության
Ձեռք բերած տեղեկության դասդասման եվ կարգավորման

Նախագծի մասնակիցները-   11-րդ դասարան
Նախագծի տևողությունը-1ժամ 30 րոպե:
Նախագծի սպասվող արդյունքները- Աշակերտները նախագիծը պետք է ներկայացնեն հստակ, ճիշտ, պարզ,գեղեցիկ:Համոզեն,թե որքանով է իրական նշված արդյունքիհասանելիությունը և որքանով է համապատասխանում նպատակին:

Նախագծի խնդիրները-Սիրո հրաշագործ էությունը,սերը տառապանք, Ավ. Իսահակյան-Շուշանիկ Մատակյան սերը, սերը տառապանք, գեղջկական մաքուր, անարատ սեր ու կյանք-սերը կյանք է, կյանքը՝ սեր :

Նախագծի ռեսուրսները- Իսահակյանի մեծադիր նկարը,բեմի  ետնապատին ծովի պատկեր,բեմի վրա արևադարձային բույսերի դեկորներ , ծաղիկներ, երաժշտություն, մոմեր....
Նախագծի ընթացքը-       Լսվում է ձայն՝
Մեզանից հազարավոր տարիներ առաջ,շատ հեռու կար մի աշխարհ,ուր ծաղիկներ կային՝չքնաղ ու բյուրազան,թիթեռների պես փռված ու թրթռուն
Պարուհիների խումբը պարում է«Ծաղիկների պարը»
Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ:
Ներս է մտնում տղան
Տղա-Ախ,մեր աշխարհը սառն է,սառույց,
Զուրկ եմ սիրուց արևի,
Ծով ջան,մեծ ծով,գիրկդ եկա,
Ախ, կարոտ եմ ծով սրտի:
Ծովի պատկերի առաջ մի շատ գեղեցիկ ձուկ հոգեվարքի մեջ է:Պատանին  ձուկը բաց է թողնում ծովի մեջ:
ՁՈՒԿ-Ծովի միջից ձեռքը պարզելով՝ ասում է. –Բարի տղա ,ինչ որսիրտդ կուզի, ասա,ես կկատարեմ քո արած լավության դիմաց:
ՏՂԱ-Ինձ այնպիսի հնար տուր,որ մարդու կրծքի տակ եղած քարը իսկական սիրտ դարձնեմ:
ՁՈԻԿ-Դու սեր ես ուզում, հրաշալի տղա,շատ լավ: Կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր ևմարդկանց մոտ նվագիր : Եթե տեսնես,որ նրանց աչքերը արցունքով լցվեցին,նմացիր,որ քարը սիրտ դարձավ:
Տղան մոտենում է բեմեզրին,սկսում նվագել: Այս ու այն կողմից շրջապատում են նրան, գրկում, համբուրում:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ-Բեմ է մտնում և ասում,որ այդ օրվանից աշխարհ եկավ երգը, ու երգի միջոցով հալվեցին քար սրտերը,և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան  բույն դրեց մարդկանց սրտերում:
Այդ ընթացքում փոխվում է բեմի ձևավորումը՝գեղջկական քողտիկ,ուռենի,աղբյուր:
ԱՍՄՈՒՆՔՈՂ-Հենվելով ուռենուն՝
Արազի ափին բոստանս լինի,
Սալվի ուռ տնկեմ,վարդեր ու լալա,
ՈԻ սրտով սիրած Շուշիկս լինի,
Օջախիս միջին կրակ բոցկլտա:

Հեղինակ-Ես սիրել կուզեմ մաքուր,բանաստեղծական: Ես սիրել կուզեմ ,ես հավատում եմ սիրո հրաշագործությանը,և ահա լավատես հայացքս է սիրո վրա,որ դեռ ստիպում է ինձ սիրել:...Սիրտս երկինք է....Ամեն արարած աստղ ունի այնտեղ,գանձ ունի այնտեղ....
Երգելով բեմ են մտնում աղջիկները:Երգի ավարտից հետո նրանցից մեկը ամոթխած կանգնում է:
Հեղինակ- Շուշիկիս մեջ գտա իմ իդեալները՝ գեղեցիկի,վսեմի և բարոյականի:Ես նրան սիրեցի---Ես ոչինչ չունեմ գրելու այսօր,միայն «նա» է գրչիս և զգացմունքներիս ու  մտածմունքներիս նյութը: «Նա տիրապետեց ինձ  ամբողջապես»:
ՀեղինակըևՇուշան յարը զրուցելով դուրս են գալիս, հնչում է  երաժշտություն, բեմ է մտնում ասմունքող աշակերտը:
Էս ճամփեն ոլոր-մոլոր,
Սև ծովի բոլոր կերթա,
Շուշան յարս ինձ թողել,
Էն տղի հետ ուր կերթա:
Հնչում է «Սիրեցի յարս տարան» երգը խմբի կատարմամբ:
Հեղինակ-Ես կուզեմ սարի շուշան  գագաթը ու հովվական սրինգ:Շուշիկիս հաշիվը վերջացնելուց հետո կառնեմ մորս ու գյուղ կգնամ,հոն կապրեմ , կսիրեմ բնությունը   լի ու խորը սիրով: Ես ուզում եմ անտառ, որսորդի տնակ, ձոր, բոստանչու հոլիկ:
Դուդուկի նվագակցությամբ հնչում է  «Մաճկալ ես....» երգը:
Գեղջկուհին սպասում է մաճկալին. Կապում է գոգնոցը, կաթի սերն է  քաշում մեծ կճուճից ու ասմունքում.
 Կաթի սերը քաշել եմ....
Բեմում ճեմում են սիրահար զույգերը:
Առաջին զույգի տղա- Ես ուզում եմ  գեղեցիկ, կուսական, մաքուր հոգին ու աչքերը: Դիմելով աղջկան՝
Ես հովիվ լինեի,
Դու նազուկ ցարասի,
Գգվեի կարոտով
Վարսերիդ սնդուսի:
Հեղինակ տղա
..... Միամիտ  չեմ հավատամ քեզ ,
Տառապանքս փորձ ունի,
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի:
Երկրորդ զույգի  տղա՝ դիմելով աղջկան
....ՈՒսիս վրա  գլուխն հենած
Զալոս անուշ կննջի,
ՈԻ  հեքիաթն էլ կիսատ  մնաց,
 Սիրուս հեքիաթը վերջ չունի:
-Այոյ հրաշք է  աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն  զարմանալի :
Հաղորդավար աշակերտ-Սերը կյանք  է, կյանքը՝ սեր, ամեն ինշ սիրուց է սկսվում:Սերը ինձ հետ  է սիրուս բոլոր բջիջներով, իմ էությամբ բովաւդակ:Ես ապրում եմ նրա ներկայությունը. Ես գնում  եմ, քայլում, նա ինձ հետ է:
Երաժշտությունը ուժեղանում է  ,զույգերը մոտենում են Իսահակյանի նկարին ու ծաղիկներ դնում պատվանդանին:
Նրանք թևանցուկ առաջանում են այնպես, որ չծածկվի Իսահակյանի նկարը:Արտասանում են
Քո քնարը սերը երգեց,
Սերը երգեց մշտավառ,
Շուշան յարիդ սիրուն մեռնեմ,
Նա քեզ  դարձրեց սիրահար:
Սիրո գինը միայն գիտի
Քեզ սիրողը , ով հանճար,
Մոմեր վառեմ, լուռ աղոթեմ,
Սիրո աշխարհ,ով աշխարհ:
Մի ուրիշ զույգ վառվող մոմերը շարում է նկարի մոտ ու հեռանում:
Երաժշտություն....
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊ-գրականությթւն, երաժշտություն, արվեստ, թատրոն՛, բնություն:
ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ՝Սվետլանա Իգիթյան
ՀԵՂԻՆԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ՝Svetlanaigitian@ gmail.com