Նախագծի հիմնական թեման -
ԱՎ. Իսահակյանի սիրո թեման
Նախագծի կարևորությունը-
Ներկայացնել, ցուցադրել ամբարած գիտելիքները,ուր ակնհայտորեն կերևան նաև երեխաների
մտածողական, հաղորդակցական, դերասանական կարողությունները, ստեղծագործականությունը եվ կենսափորձը :
Նախագծի նպատակը-Պետք է սահմանվի պարզ եվ նվաճվելի նպատակ. Այն
է՝ ստեղծել այլաբանական պատկերաշար Ավ. Իսահսկյանի սիրային ստեղծագործությունների թեմաներով, որի ընթացքում
պետք է երևան հետևյալ կարողությունները՝
Հիմնախնդրի որոշման
Տեղեկություն գտնելու
Տեսական գիտելիքի գործնականում օգտագործման
Գործունեության կազմակերպման
Ստեղծագործականության
Ձեռք բերած տեղեկության դասդասման եվ կարգավորման
Նախագծի մասնակիցները-
11-րդ դասարան
Նախագծի տևողությունը-1ժամ 30 րոպե:
Նախագծի սպասվող արդյունքները- Աշակերտները նախագիծը պետք է
ներկայացնեն հստակ, ճիշտ, պարզ,գեղեցիկ:Համոզեն,թե որքանով է իրական նշված արդյունքիհասանելիությունը
և որքանով է համապատասխանում նպատակին:
Նախագծի խնդիրները-Սիրո հրաշագործ էությունը,սերը տառապանք,
Ավ. Իսահակյան-Շուշանիկ Մատակյան սերը, սերը տառապանք, գեղջկական մաքուր, անարատ սեր
ու կյանք-սերը կյանք է, կյանքը՝ սեր :
Նախագծի ռեսուրսները- Իսահակյանի մեծադիր նկարը,բեմի ետնապատին ծովի պատկեր,բեմի վրա արևադարձային բույսերի
դեկորներ , ծաղիկներ, երաժշտություն, մոմեր....
Նախագծի ընթացքը-
Լսվում է ձայն՝
Մեզանից հազարավոր տարիներ առաջ,շատ հեռու կար մի աշխարհ,ուր
ծաղիկներ կային՝չքնաղ ու բյուրազան,թիթեռների պես փռված ու թրթռուն
Պարուհիների խումբը պարում է«Ծաղիկների պարը»
Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ:
Ներս է մտնում տղան
Տղա-Ախ,մեր աշխարհը սառն է,սառույց,
Զուրկ եմ սիրուց արևի,
Ծով ջան,մեծ ծով,գիրկդ եկա,
Ախ, կարոտ եմ ծով սրտի:
Ծովի պատկերի առաջ մի շատ գեղեցիկ ձուկ հոգեվարքի մեջ է:Պատանին ձուկը բաց է թողնում ծովի մեջ:
ՁՈՒԿ-Ծովի միջից ձեռքը պարզելով՝ ասում է. –Բարի տղա ,ինչ որսիրտդ
կուզի, ասա,ես կկատարեմ քո արած լավության դիմաց:
ՏՂԱ-Ինձ այնպիսի հնար տուր,որ մարդու կրծքի տակ եղած քարը իսկական
սիրտ դարձնեմ:
ՁՈԻԿ-Դու սեր ես ուզում, հրաշալի տղա,շատ լավ: Կտրիր ծովափի
եղեգներից մեկը, սրինգ շինիր ևմարդկանց մոտ նվագիր : Եթե տեսնես,որ նրանց աչքերը արցունքով
լցվեցին,նմացիր,որ քարը սիրտ դարձավ:
Տղան մոտենում է բեմեզրին,սկսում նվագել: Այս ու այն կողմից
շրջապատում են նրան, գրկում, համբուրում:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ-Բեմ է մտնում և ասում,որ այդ օրվանից աշխարհ եկավ
երգը, ու երգի միջոցով հալվեցին քար սրտերը,և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերում:
Այդ ընթացքում փոխվում է բեմի ձևավորումը՝գեղջկական քողտիկ,ուռենի,աղբյուր:
ԱՍՄՈՒՆՔՈՂ-Հենվելով ուռենուն՝
Արազի ափին բոստանս լինի,
Սալվի ուռ տնկեմ,վարդեր ու լալա,
ՈԻ սրտով սիրած Շուշիկս լինի,
Օջախիս միջին կրակ բոցկլտա:
Հեղինակ-Ես սիրել կուզեմ մաքուր,բանաստեղծական: Ես սիրել կուզեմ
,ես հավատում եմ սիրո հրաշագործությանը,և ահա լավատես հայացքս է սիրո վրա,որ դեռ ստիպում
է ինձ սիրել:...Սիրտս երկինք է....Ամեն արարած աստղ ունի այնտեղ,գանձ ունի այնտեղ....
Երգելով բեմ են մտնում աղջիկները:Երգի ավարտից հետո նրանցից
մեկը ամոթխած կանգնում է:
Հեղինակ- Շուշիկիս մեջ գտա իմ իդեալները՝ գեղեցիկի,վսեմի և բարոյականի:Ես
նրան սիրեցի---Ես ոչինչ չունեմ գրելու այսօր,միայն «նա» է գրչիս և զգացմունքներիս ու մտածմունքներիս նյութը: «Նա տիրապետեց ինձ ամբողջապես»:
ՀեղինակըևՇուշան յարը զրուցելով դուրս են գալիս, հնչում է երաժշտություն, բեմ է մտնում ասմունքող աշակերտը:
Էս ճամփեն ոլոր-մոլոր,
Սև ծովի բոլոր կերթա,
Շուշան յարս ինձ թողել,
Էն տղի հետ ուր կերթա:
Հնչում է «Սիրեցի յարս տարան» երգը խմբի կատարմամբ:
Հեղինակ-Ես կուզեմ սարի շուշան գագաթը ու հովվական սրինգ:Շուշիկիս հաշիվը վերջացնելուց
հետո կառնեմ մորս ու գյուղ կգնամ,հոն կապրեմ , կսիրեմ բնությունը լի ու խորը սիրով: Ես ուզում եմ անտառ, որսորդի
տնակ, ձոր, բոստանչու հոլիկ:
Դուդուկի նվագակցությամբ հնչում է «Մաճկալ ես....» երգը:
Գեղջկուհին սպասում է մաճկալին. Կապում է գոգնոցը, կաթի սերն
է քաշում մեծ կճուճից ու ասմունքում.
Կաթի սերը քաշել եմ....
Բեմում ճեմում են սիրահար զույգերը:
Առաջին զույգի տղա- Ես ուզում եմ գեղեցիկ, կուսական, մաքուր հոգին ու աչքերը: Դիմելով
աղջկան՝
Ես հովիվ լինեի,
Դու նազուկ ցարասի,
Գգվեի կարոտով
Վարսերիդ սնդուսի:
Հեղինակ տղա
..... Միամիտ չեմ հավատամ
քեզ ,
Տառապանքս փորձ ունի,
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի:
Երկրորդ զույգի տղա՝
դիմելով աղջկան
....ՈՒսիս վրա գլուխն
հենած
Զալոս անուշ կննջի,
ՈԻ հեքիաթն էլ կիսատ մնաց,
Սիրուս հեքիաթը վերջ
չունի:
-Այոյ հրաշք է աշխարհը,
հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի :
Հաղորդավար աշակերտ-Սերը կյանք է, կյանքը՝ սեր, ամեն ինշ սիրուց է սկսվում:Սերը
ինձ հետ է սիրուս բոլոր բջիջներով, իմ էությամբ
բովաւդակ:Ես ապրում եմ նրա ներկայությունը. Ես գնում եմ, քայլում, նա ինձ հետ է:
Երաժշտությունը ուժեղանում է ,զույգերը մոտենում են Իսահակյանի նկարին ու ծաղիկներ
դնում պատվանդանին:
Նրանք թևանցուկ առաջանում են այնպես, որ չծածկվի Իսահակյանի
նկարը:Արտասանում են
Քո քնարը սերը երգեց,
Սերը երգեց մշտավառ,
Շուշան յարիդ սիրուն մեռնեմ,
Նա քեզ դարձրեց սիրահար:
Սիրո գինը միայն գիտի
Քեզ սիրողը , ով հանճար,
Մոմեր վառեմ, լուռ աղոթեմ,
Սիրո աշխարհ,ով աշխարհ:
Մի ուրիշ զույգ վառվող մոմերը շարում է նկարի մոտ ու հեռանում:
Երաժշտություն....
ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ՝Սվետլանա Իգիթյան
ՀԵՂԻՆԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ՝Svetlanaigitian@ gmail.com
No comments:
Post a Comment